Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Չիչխանը գեղարարության մեջ. 168.am

Չիչխանը գեղարարության մեջ. 168.am

Վիտամինային դիմակներ. խառնել 1-ական թ/գ գազարի և չիչխանի հյութեր և սերուցք։ Քսել մաշկին։ Լվանալ 5-10 րոպեից։ Փափկեցնող. 1 ձվի դեղնուցը հարել 1-ական թ/գ մեղրի և չիչխանի յուղի հետ։ Պահել10 րոպե, լվանալ գոլ ջրով։ Հակաբորբոքային` ճարպոտ մաշկի համար. խառնել 2-ական թ/գ չիչխանի պտուղ, երիցուկի ծաղիկ, սև հաղաջի տերև։ Չոր ծաղիկը և տերևը մանրացնել։ Հումքը լցնել 1 լ եռացրած ջրի մեջ, 15-20 րոպե եփել ջրային բաղնիքի վրա, քամել։ Լվանալ դեմքը գոլ եփուկով։


Կճիռների դեմ. 1 ճ/գ չիչխանի պտղից ստացված ոգեթուրմը լուծել 200 մլ ջրում։


  • Բամբակե խծուծը թրջել լուծույթի մեջ և դնել դեմքին։ Պահել 10 րոպե, չորացնել չոր բամբակե խծուծով։ Դեմքի ծակոտիների լայնացումը կանխարգելող. տրորել չիչխանի պտուղը, 100 գ հումքին ավելացնել 1 թ/գ կիտրոնի հյութ։ Քսել դեմքին և պարանոցին, պահել 5-10 րոպե, լվանալ։ 1 ձվի սպիտակուցը հարել 2 թ/գ գազարի քերուկի և 1 թ/գ չիչխանի ոգեթուրմի հետ։ Ավելացնել ալյուր, մինչև ստացվի համասեռ զանգված։ Պահել 10 րոպե, լվանալ գոլ ջրով։ 


Ճարպոտ մաշկ. չիչխանի 50 գ պտուղը 10 րոպե եփել թույլ կրակի վրա` 200 մլ չոր գինու մեջ։ Քնելուց առաջ մաքրել դեմքը սառը եփուկով։ Պահել հով, մութ տեղում։


Սնուցող. չիչխանի 3-5 կաթիլ յուղը լուծել 1 թ/գ մեղրի մեջ։ Պահել 5 րոպե։ Լվանալ սկզբից` տաք, այնուհետև` սառը, նախապես եռացրած ջրով։ 


  • Տրորել խաշած կարտոֆիլը (առանց կլեպի), 100 գ հումքին ավելացնել 5 կաթիլ չիչխանի յուղ և հարել 1 ձվի դեղնուցի հետ։ Պահել 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով։

  • 1 ճ/գ մեղրը, 1 ճ/գ վարսակի փաթիլները և 1 թ/գ չիչխանի յուղը խառնել 2 ճ/գ եփած կաթի հետ։ Պահել 10 րոպե, լվանալ գոլ ջրով։ 1 գ մումիոն դնել փոքր բաժակի մեջ, կաթիլ առ կաթիլ ավելացրնել եռացրած բարակ շերտով, պահել 5-10 րոպե։ 2-3 կաթիլ քացախը լուծել 50 մլ եռացրած ջրի մեջ, ստացված լուծույթով մաքրել դեմքը։ Կատարել քնելուց առաջ։ 

Ցանկացած տեսակի մաշկի համար. խառնել մասուրի, ալոճի, չիչխանի եփած պտուղները, խնձորի քերուկ (բոլորը հավասար)։ 50 գ հումքը հարել 1 ձվի դեղնուցի հետ։ Պահել 10-15 րոպե։ Մաքրել բամբակե խծուծով, լվանալ գոլ ջրով։


Սպիտակուցների պակասը լրացնող. տրորել չիչխանի թարմ պտուղը, հարել 1 ձվի դեղնուցի հետ։ Փրփուրը քսել մաքուր դեմքին և պարանոցին։ Պահեք 5-10 րոպե։


Սառը կոմպրես. չիչխանի եփուկը լցնել սառնախցիկի կաղապարիկի մեջ։ Սառեցրած խորանարդիկով 1 րոպե (ոչ ավելի) մշակել ճարպոտ մաշկը` դիմակները հեռացնելուց հետո։


Կոմպրես պարանոցի համար. բամբակի բարակ շերտերը թրջել չիչխանի գոլացրած յուղի մեջ, դնել պարանոցի վրա, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և կապել տաք լաթով։ Պահել 10-15 րոպե։


Ձեռքերի խնամք


  • Չիչխանի յուղն օգտագործել կոմպրես և լոգանք կատարելու համար։ Ներմերսել մաշկին քնելուց առաջ` գոլ վիճակում։ Ճաքերի դեպքում դնել թրջոցներ։

  • Մաշկի առաձգականությունը պահպանելու համար քնելուց առաջ քսել չիչխանի յուղ և հագնել բամբակե ձեռնոցներ։

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. operativ.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից

Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Հղիություն, ծննդաբերություն
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ